ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Նորակ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1995 թվականին և արդեն ավելի քան 30 տարի գործունեություն է ծավալում Հայաստանի էներգետիկ ոլորտում՝ առաջարկելով հուսալի և որակյալ ինժեներական լուծումներ։

Մենք մասնագիտացած ենք բարձրավոլտ և ցածրավոլտ էլեկտրական համակարգերի նախագծման, կառուցման, վերանորոգման, փորձարկման և տեխնիկական սպասարկման աշխատանքներում։ Ընկերության գործունեությունն ընդգրկում է Հայաստանի ողջ տարածքը՝ սպասարկելով ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի պատվիրատուներին։

Մեր աշխատանքի հիմքում դրված են մասնագիտական պատասխանատվությունը, ազնվությունը և որակի նկատմամբ հետևողական մոտեցումը։ Տարիների ընթացքում կուտակված փորձը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը և որակավորված մասնագետների թիմը մեզ հնարավորություն են տալիս իրականացնել տարբեր բարդության նախագծեր՝ ապահովելով դրանց անվտանգ և արդյունավետ շահագործումը։

Մենք մշտապես հետևում ենք ոլորտի զարգացման միտումներին, ներդնում նորարարական լուծումներ և օգտագործում ժամանակակից սարքավորումներ՝ մեր հաճախորդներին առաջարկելով բարձրորակ ծառայություններ և երկարաժամկետ համագործակցություն։

«Նորակ» ՍՊԸ-ն ձեր վստահելի գործընկերն է էներգետիկ ոլորտում՝ նախագծումից մինչև շահագործում և սպասարկում։

Առաջարկվող ծառայություններին ծանոթանալու համար կարող եք այցելել համապատասխանբաժին: Ավելի մանրամասն տեղեկությունների համար  կարող եք օգտվել մեր կոնտակտային տվյալներից։