«Նորակ» ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 1995 թվականին և տարիների ընթացքում կայուն կերպով ձևավորել է առաջատար դիրք Հայաստանի էներգետիկ ոլորտում։ Ընկերության հաջողության առանցքում մեր արժեհամակարգն է՝ ազնվություն, պատասխանատվություն և գործընկերների հետ երկարաժամկետ, վստահելի համագործակցություն։
Մեր գործունեության հիմքում դրված է նորարարությունը։ Մենք հետևում ենք տեխնոլոգիական զարգացումներին, ներդնում նոր մոտեցումներ և մշտապես կատարելագործում ենք մեր ծառայությունները՝ ժամանակակից պահանջներին համընթաց։ Այս ամենը մեզ թույլ է տալիս առաջարկել արդյունավետ, հարմարեցված և որակյալ լուծումներ։
«Նորակ»-ը մասնագիտացած է ինչպես բարձրավոլտ, այնպես էլ ցածրավոլտ էներգետիկ համակարգերի կառուցման և սպասարկման ոլորտներում։ Մեր աշխատանքները ընդգրկում են Հայաստանի ողջ տարածքը։ Յուրաքանչյուր նախագիծ իրականացնում ենք անհատական մոտեցմամբ՝ հիմնվելով պատվիրատուի կարիքների և ոլորտի պահանջների վրա։
Մեր մասնագիտական փորձն ու հետևողական աշխատանքը ձևավորել են ընկերության ամուր հեղինակությունը։ Մենք վստահ ենք, որ երկարաժամկետ հաջողությունը կառուցվում է հստակ նպատակների, հետևողական աշխատանքի և մարդկանց նկատմամբ հարգալից վերաբերմունքի վրա։
Առաջարկվող ծառայություններին ծանոթանալու համար կարող եք այցելել համապատասխանբաժին: Ավելի մանրամասն տեղեկությունների համար կարողեք օգտվել մեր կոնտակտային տվյալներից։